Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին տեղեկությունը

«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։
Վարչապետ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝ հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:
Չեմ զլանա նորից ասել`սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,- գրել է նախարարը։

























