Տեսանյութ. Բոլոր փաթեթներում նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Տեսանյութ. Բոլոր փաթեթներում նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին

Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում: Ընդհակառակը՝ գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտում է ԼՂ-ի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտությունը: Մեկնաբանությունն այդ թվում եղել է այն (և դուք դրա ակնարկը կարող եք տեսնել նույն փաթեթում հրապարակված Սերժ Սարգսանի նամակում), որ ենթադրվող հանրաքվեն, ըստ Ադրբեջանի մեկնաբանության, պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, և նրան պետք է մասնակցի ԼՂ ամբողջ բնակչությունը, սա նշանակում է, որ նաև ԼՂ-ի ադրբեջանական համայնքը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե գործող իշխանությանն առաջարկվել է փաստաթուղթ, որում նշվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը ոչնչով սահմանափակված չի լինելու, և որ Ղարաբաղի ժողովրդին ընտրության իրավունք է տրվելու:

Ըստ Փաշինյանի՝ սկզբունքային հարց է այն, թե այդ հանրաքվեն երբ էր տեղի ունենալու, և թե ինչ կարգավիճակ պիտի ունենար ԼՂ-ն:

«Իսկ, թե ԼՂ-ն ինչ կարգավիճակով կարող էր լինել, դա ֆիքսված է նույն փաթեթում՝ արձանագրված ԵԱՀԿ-ի՝ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովում, որտեղ ասվում է, արձանագրվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ-ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով՝ եթե լավ առաջարկ էր, ապա պետք էր ժամանակին գնալ այդ լուծումներին:

«Եթե վատ առաջարկ է եղել, ցանկացած հաջորդ առաջարկ նախորդից ավելի վատ է եղել, և հիմա, ի վերջո, նաև ամփոփելով, ուզում եմ ասել՝ 2019 թվականի փաստաթուղթն ինքնուրույն փաստաթուղթ չէ, այն ինձ չի ներկայացվել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների նոր առաջարկ: Որպեսզի դա ապացուցվի, այդ փաստաթղթի առաջին նախադասությունը սկսվում է՝ «Мы - президенты Азербайджана и Армении...»:

Ես Հայաստանի նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ: Այս փաստաթուղթը ներկայացվել է ինձ՝ իմ հարցումներին, իմ շեշտադրումներին ի պատասխան, որ, լավ, այսքան փաստաթուղթ կա, հիմա ո՞րն է ամփոփ նկարագրությունը ԼՂ հարցի բանակցային գործընթացի իմ՝ վարչապետ դառնալու պահին գոյություն ունեցած բովանդակությամբ»,- ասաց նա՝ եզրակացնելով, որ պատգամավորի՝ տեքստի մեկնաբանությունը կապ չունի բովանդակության հետ:

«Ես ոչ մի նոր բան, հարգելի՛ գործընկերներ, այս փաթեթի մասին չունեմ ասելու, որովհետև 2020 թվականից մինչև մի իքս պահը, ես ամեն ինչ ասել եմ, և այս փաթեթը, որը հրապարակված է, այն ընդամենը հիմնավորում է, ապացուցում է, որ այն, ինչ ես ասել եմ, ասել եմ՝ կոնկրետ փաստերի վրա հիմնվելով: Ի՞նչ ենք արել, սկսել ենք քննարկել, խորհրդակցել՝ հասկանալու բանակցային փաթեթի բովանդակությունը, և այդտեղ է եղել, որ ես տվել եմ հարցը և ստացել պատասխանը: Երբ համանախագահներին ասել եմ՝ մեկնաբանությունը՝ մեկնաբանություն, հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում, և պատասխանն է՝ կարող է, եթե Ադրբեջանը համաձայնի»,- ասաց նա:

Բոլոր փաթեթներում, ըստ Փաշինյանի, նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում:

«Այն, ինչ Սերժ Սարգսյանի դիվանագիտությունը ներկայացնում էր որպես հաղթանակ՝ ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, դա նշանակում էր (և դա թղթերից ակնհայտ երևում է) ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող համակարգի լուծարում, զրոյացում և առավելագույն զրոյից հայ-ադրբեջանական նոր համակարգի ստեղծում: Ինչի՞ չեք ասում դա: Դա այնքան ակնհայտ բան է, գրված է սևով սպիտակի վրա: Բացեք երրորդ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի փաստաթուղթը: Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն նույն պահին չեղարկվել է հենց հայկական կողմից»,- ասաց նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Տեսանյութ. Բոլոր փաթեթներում նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին