Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան (տեսանյութ) — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան (տեսանյութ)

Այս տարվա հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ՝ գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 2026 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի մասին:

«2025 թվականի հոկտեմբերին 810074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում: 2018 թվականի նկատմամբ աճը՝ 223895 կամ 38 տոկոս: Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018-ից ի վեր մենք ՀՀ-ում ստեղծել ենք 223895 աշխատատեղ»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ նման ցուցանիշ նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել, ընդ որում՝ աճը շարունակական է:

«Տարեցտարի՝ 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, 31 հազար աշխատատեղ է ստեղծվել՝ 4 տոկոսով ավելի: Միջին աշխատավարձը հոկտեմբերի 313 հազար դրամ է, 2018 թվականի նկատմամբ աճը՝ 135657 դրամ կամ 76 տոկոս»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ շատ ենք խոսում գնաճի մասին, նշեց՝ Հայաստանում չի եղել 76 տոկոսանոց գնաճ:

«Եվ ընդհանրապես, մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են՝ 20 և ավելի տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը: Եկամտային հարկը, որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն դրամ, որը 2018-ի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավելի է 95 տոկոսով՝ 24 միլիարդ դրամով»,- հայտնեց Փաշինյանը: 

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Այս տարվա հոկտեմբերին կրկին ունեցել ենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդ. Փաշինյան (տեսանյութ)