Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10000 դրամի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10000 դրամի

Առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12 տոկոսն ավելացնել և սահմանել 20 տոկոս՝ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնելով 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 27-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի 2026 թվականին լրացուցիչ հատկացնել շուրջ 14 մլրդ դրամ:

«Միայն 2025-ի հոկտեմբերի տվյալների համաձայն՝ հետևյալ պատկերն ունենք. ծրագրի շահառուների թիվը 366 հազար 432 է, աճը նախորդ ամսվա համեմատությամբ 3,6 տոկոս է, այսինքն՝ մենք տեսնում ենք աճի տենդենց:

Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 մլրդ 768 մլն դրամ է, աճը՝ 6,9 տոկոս: Շահառուից ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ է, աճը՝ 2,8 տոկոս, ստացված հետվճարի ծավալը 1 մլրդ 523 մլն դրամ է, աճը՝ 6,5 տոկոս»,- ասաց նախարարը՝ նշելով, որ խոսքը հոկտեմբերի տվյալների մասին է:

Ըստ Թորոսյանի՝ նոյեմբերի ցուցակներով կենսաթոշակ և նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661 հազար 811, որից 600 հազար 126-ը կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ըստ էության, խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին. «Ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ և հարակից էֆեկտներ ունենան»:

Փաշինյանը հիշեցրեց, որ այս մտածումները սկսել են այն ժամանակ, երբ 2019-ին որոշում կայացվեց 10 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, բայց արդյունքում պարզվեց, որ որոշումը բացարձակապես ոչ մի էֆեկտ չունի: Այնպես չէ, որ ուսուցիչները, ըստ Փաշինյանի, առանձնապես գոհ էին բարձրացված աշխատավարձից: Ընդհակառակը՝ ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնվում, ուստի ներդրվեց կամավոր ատեստավորման համակարգը: Արդյունքում այսօր, ըստ Փաշինյանի, ՀՀ-ում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա:

Անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին՝ Փաշինյանը նշեց՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է:

«Մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը մենք նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք և դնում ենք իրենց առողջապահական համակարգի մեջ: Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասաց նա:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետվճարը կդառնա 20 տոկոս՝ 6000-ից հասնելով 10000 դրամի