Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ

Երեխայի միանվագ ծննդյան նպաստն այս պահին կարգավորվում է ըստ էրեխայի կարգաթվի, այսինքն՝ կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, տրվում է տարբեր չափի աջակցություն: 1-ինի և 2-րդի դեպքում տրվում է 300 հազար դրամ, 3-րդ, 4-րդի դեպքում՝ 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ: Այդ մասին գործող որոշման մասին Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին հիշեցրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով վերջինիս փոփոխությանն առնչվող նոր որոշման նախագիծը:

«Հաշվի առնելով թե՛ մեր ունեցած փորձը, թե՛ միջազգային փորձը, թե՛ այն տրամաբանությունը, որը դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն՝ դա այս պահին ընտանիքին աջակցող ծախսերն են, որոնք որևէ կարգաթվով պայմանավորված չեն (կապ չունի՝ որ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են), առաջարկում ենք այն համահարթեցնել»,- ասաց նախարարը:

Ըստ Թորոսյանի՝ երեխայի ծննդյան այս նպաստը հաճախ ծառայում է ոչ իր հիմնական նպատակին, և որ լինում են շատ դեպքեր, երբ հատկապես 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում գումարի համար, հետո դժվարութուններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում:

«Առաջարկում ենք բոլոր դեպքերում սահմանել 500 հազար դրամ, ինչը նշանակում է, որ 1-ին և 2-րդ երեխայի դեպքում ունենում ենք աճ»,- ասաց նախարարը և հավելեց՝ 300 հազարը միանգամից դառնալու է 500 հազար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ստացվում է՝ առաջին երեխայի ծննդյան գումարն ավելանում է 200 հազար դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարն ավելանում է 200 հազար դրամով, իսկ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար մշտապես վճարվող ամսական գումարը դառնում է 50 հազար՝ գումարած 500 հազար դրամը:

«Այսինքն՝ իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում ենք»,- ասաց վարչապետը:

Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2026-ի սեպտեմբերի 1-ից:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ