Ասում են՝ Թթուջուր-Նավուրով եկողը Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է. Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ասում են՝ Թթուջուր-Նավուրով եկողը Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է. Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Ասում են՝ Թթուջուր-Նավուրով եկողը Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է. Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Տարեկան 500 կիլոմետր ճանապարհ կառուցելու պլանը վստահաբար կկատարենք մինչև դեկտեմբերի մեկնարկը, այսինքն՝ դեկտեմբերին, ինչպես պայմանավորվել էինք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի: Այս պահին 475 կիլոմետրն ավարտած ունենք: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 20-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ճանապարհների՝ տարեկան 500 կիլոմետրանոց պլանը կատարվե՞լ է կամ կկատարվի՞ մինչև տարեվերջ:

Փաշինյանը հիշեցրեց՝ այս տարի մի քանի խոշոր ծրագրեր են իրականացվել և իրականացվում. նախ Հյուսիս-հարավին հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածն ավարտվեց և ամիսներ առաջ շահագործման հանձնվեց, իսկ հիմա հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են: Մի ճանապարհը Թթուջուր-Նավուր ճանապարհն է, մյուսը՝ Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ և Իջևան խոշորացված համայնքները միացնում է իրար:

«Սա 25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ՝ ներկաներից կհիշե՞ն, թե՞ չեն հիշի, երբ Բերդում կային նախաձեռնություններ՝ անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ [կառուցելու], հիմա Բերդ խոշորացված համայնքը Տավուշի մարզի ներսում գործող 3 ճանապարհ ունի, այսինքն՝ հիմա ավարտվում է: Գործնականում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, կամ օրերի հարց է»,- ասաց նա:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասնեց՝ Թթուջուր-Նավուրն ամբողջությամբ ավարտված և կահավորված է: Գանձաքար-Իծաքարը ևս ամբողջությամբ ավարտված է. հիմա կահավորման, գծանշման աշխատանքներ են կատարվում:

Փաշինյանը շարունակեց՝ հիմա դեպի Բերդ գնացող երեք ճանապարհ կա, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքարով ճանապարհն էլ պլաններում է, դա էլ կհիմնանորոգվի, մինչդեռ նախկինում դա միակ ճանապարհն էր:

«Իմացա, որ հիմա Թթուջուր-Նավուրով դեպի Երևան եկողն ամենակարճ ճանապարհն է, որը, նույնիսկ ասում են, Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է»,- ասաց վարչապետը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ասում են՝ Թթուջուր-Նավուրով եկողը Բերդից Երևան ճանապարհը 1 ժամով կարճացնում է. Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին