Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Մարտի 1-ի գործին առնչվող բացահայտումներից մանրամասներ հայտնեց — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Մարտի 1-ի գործին առնչվող բացահայտումներից մանրամասներ հայտնեց

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Մարտի 1-ի գործին առնչվող բացահայտումներից մանրամասներ հայտնեց

ՀՀ-ից դուրս կատարված փորձաքննություններով պարզվել է, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի մարմիններից հանված «Չերյոմուխա 7» գազային նռնակի բեկորների վրա առկա կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար: Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ որ զենքից արձակված կրակոցից են մահացել նշված անձինք: Այդ մասին Ազգային ժողովում «Մարտի 1-ին» առնչվող հանրային քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:  

Անդրադառնալով քննվող գործին՝ կոմիտեի նախագահը որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ կազմվել են ծառայողական քննության կեղծ նյութեր, մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈՒ ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը, ըստ Նահապետյանի, իրականությանը չի համապատասխանում:

«Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական և վարութային այլ գործողություններ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար»,- ասաց նա:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008-ի Մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶՈՒ ապօրինի մասնակցության հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ քրեական վարույթով նախաքննություն իրականացնող քննչական խմբի առանձին անդամներ և ոստիկանության պաշտոնատար անձինք փոխել են դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձաքննության օբյեկտ համարվող կրակված պարկուճները, ինչպես նաև կազմել և քրեական գործին են կցել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դատավարական փաստաթղթեր, թաքցրել հանցագործությանն առնչվող հանգամանքներ:

«Սպանված և մարմնական վնասվածքներ ստացած անձանց մարմիններից հանվել են 5,45 և 9 միլիմետր տրամաչափի հրազեններից արձակված 6 հատ գնդակներ, որոնց փորձագիտական հետազոտմամբ պարզվել է, որ դրանք արձակվել են 5 տարբեր հրազեններից: Հետևաբար ակնհատ է, որ 3 զոհերի մարմիններից հանված փամփուշտների և դրանք արձակած զենքերի հետ իրական համադրում չէր կարող կատարվել:

Ավելին՝ նման պայմաններում վարույթ իրականացնող մարմինը ներկայումս նույնպես զրկված է համապատասխան փորձաքննությունների միջոցով պարզելուց, թե Մարտի 1-ի իրադարձությունից հետո Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում հայտնաբերված 1000-ից ավելի պարկուճները կոնկրետ որ զենքերից են կրակված եղել»,- ասաց նա:  

Արթուր Նահապետյանը նաև հիշեցրեց ՄԻԵԴ-ի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակած «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արդեն իսկ արձանագրվել է, որ 2008-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում, մահերը եղել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանք: Դատարանը նաև նշել է, որ հրազենից արձակված կրակոցներից զոհված 4 անձանց մահերը եղել են վատ ծրագրված և վատ իրականացված գործողության հետևանք, որի ընթացքում կիրառվել են ամբոխի վերահսկման համար ոչ պատշաճ միջոցներ, եղել է մահաբեր ուժի անհամաչափ օգտագործում:

ՄԻԵԴ վճռի մասով ևս, ըստ Նահապետյանի, այժմ կատարվում են քննչական, ապացուցողական գործողություններ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Մարտի 1-ի գործին առնչվող բացահայտումներից մանրամասներ հայտնեց