Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանն այսօր այցելել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այցի նպատակն էր տեղում գնահատել կենտրոնի շենքային պայմանները և քննարկել հնարավոր համագործակցության նոր ուղղությունները։

Հաստատության ղեկավարության ուղեկցությամբ՝ վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել բնակիչների համար ստեղծված պայմաններին և խնամքի տրամադրման գործընթացներին։

Այցի ընթացքում քննարկվել են հաստատության շենքային պայմանների շարունակական բարելավման, միջավայրի հարմարավետության բարձրացման և մատչելիության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։ Դիտարկվել է նաև Քուվեյթի Պետության կողմից հավելյալ աջակցության տրամադրման հնարավորությունը՝ կենտրոնի ենթակառուցվածքների արդիականացման և շենքային պայմանների բարելավման ուղղությամբ։

Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության դերը՝ նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Նախարարի խոսքով՝ այս ներդրումը կարևոր և էական ազդեցություն է ունեցել կենտրոնի շահառուների կյանքի որակի բարձրացման վրա, ապահովելով առավել հարմարավետ և ներառական միջավայր։

Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն
Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Արսեն Թորոսյանն ու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն