Փաշինյանը՝ փոքր ներդրումներով Ախուրիկ-Երասխ երթուղին ապահովելու հնարավորության մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Փաշինյանը՝ փոքր ներդրումներով Ախուրիկ-Երասխ երթուղին ապահովելու հնարավորության մասին

Փաշինյանը՝ փոքր ներդրումներով Ախուրիկ-Երասխ երթուղին ապահովելու հնարավորության մասին

Երկաթուղու՝ արևելքից արևմուտք շարունակության մասին մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ, Ադրբեջանից մտնելով Մեղրի, Մեղրուց՝ Նախիջևան, շարունակությունը՝ Երասխ, շատ կարևոր է այս երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ, շահագործելու համար: Այստեղ ունենք կտոր, որը վերականգնման ենթակա է, շատ կարճ կտոր: Մենք արդեն իսկ սկսել ենք զբաղվել սրանով: Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գաղտնիք չկա, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Դիլիջու, այսինքն՝ Կարսից մինչև Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը: Բայց նաև ուզում եմ ընդգծել մեր դիրքորոշումը, որ մենք կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է, որ այս դարակազմիկ շրջադարձը՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, հնարավորություն է, որպեսզի այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ շատ ավելի փոքր ներդրումներով այդ նույն երթուղին հնարավոր է լինելու ապահովել Ախուրիկ-Երասխ երթուղով: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ նման ըմբռնում և համաձայնություն ձևավորելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագրով նախատեսված է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը ներքին, այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ, այսինքն՝ Ադրբեջանից՝ Հայաստան, Հայաստանից՝ Ադրբեջան, և միջազգային փոխադրումների համար, այսինքն՝ Հայաստանից Ադրբեջանի տարածքով՝ երրորդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով՝ երրորդ երկրներ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Փաշինյանը՝ փոքր ներդրումներով Ախուրիկ-Երասխ երթուղին ապահովելու հնարավորության մասին