ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է թվային տվյալներ՝ հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվել է աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները։

«Աննա Դանիելյանի հետ զրույցից կարճ չանցած հրապարակվեցին նաև աղքատության և ծայրահեղ աղքատության` 2024-ի ցուցանիշները, ըստ որոնց`

  • Հայաստանում 2024-ի աղքատության ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով` կազմելով 21.7%` 2023-ի 23.7%-ի համեմատությամբ:
  • Ծայրահեղ աղքատության առումով ևս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք 0.6%` 2023-ին գրանցված 1.1%-ի համեմատությամբ. նվազումը` 0.5 տոկոսային կետ:

Այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. սա ի գիտություն նաև մերժվածի, որը մի քանի օր առաջ ասել էր, թե իբր հիմա Հայաստանում աղքատության ցուցանիշն ավելի բարձր է»,- գրել է Թորոսյանը:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. HayDalek уходит из блогинга

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ պատմության մեջ աղքատության և ծայրահեղ աղքատության ռեկորդային ցածր ցուցանիշ կա. Թորոսյանը թվեր է հրապարակել