Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն

Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն

Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում, ըստ նախնական վարկածի՝ սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները ժամանակավոր տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն: «Լուրեր»-ինտեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը:

Որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Նա երկու ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-ի  (ծնված 2022 թ․) դին։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն