Ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի. Պապոյանը օրինակներ է բերել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի. Պապոյանը օրինակներ է բերել

Ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի. Պապոյանը օրինակներ է բերել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի պնդմանը, թե պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան», անդրադարձել հանգամանքին՝ արդյոք պետությունը գործարան կառուցում է, թե՝ ոչ:

«Ինչպես խոստացել էի՝ կշարունակեմ «պետությունը պետք է դպրոց ու ճանապա՞րհ կառուցի, թե՞ գործարան» թեման։

Այն, որ 2018 թ.-ից հետո Հայաստանում պետության կողմից կառուցվում են հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ ու ջրագծեր և այլ ենթակառուցվածքներ, դա փաստ է։

Այժմ անդրադառնանք այն հանգամանքին՝ արդյոք պետությունը գործարան կառուցո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ երեկվա իմ գրառման մեկնաբանությունները շատ առողջ էին, և մարդկանց մեծ մասը արձագանքում էր, որ պետության գործը ենթակառուցվածքների, հավասար բիզնես միջավայրի, խաղաղության ու այլ մակրոխնդիրների ապահովումն է, իսկ գործարան սարքելը բիզնեսի գործն է։

Համաձայն եմ վերոնշյալի հետ, բայց հիմա օրինակով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի։

Այսպես, հայտնի փաստ է, որ սկսած 90-ականներից Հայաստանի գործարաններն ու ենթակառուցվածքները թալանվեցին ու որպես երկաթի ջարդոն արտահանվեցին երկրից։ Օրինակ՝ գործարանը մասնավորեցվում էր, հետո մեքենա-սարքավորումները որպես մետաղի ջարդոն արտահանվում էր երկրից, իսկ գործարանի տարածքը տասնյակ տարիներով մնում է լքված, լավագույն դեպքում՝ դառնում առևտրի կենտրոն։ Հետո, երբ այլևս այդպիսի գործարան ու մեքենա-սարքավորումներ չմնացին, անցանք այլ մետաղական հումքի արտահանմանը, օրինակ՝ ավտոմեքենաների կմախքներին։

2018 թ.-ից հետո պետությունը քայլ առ քայլ արգելեց մետաղի ջարդոնի արտահանումը, սկզբից թույլ տվեց հալելուց հետո նոր միայն արտահանել, այնուհետև է՛լ ավելի խստացրեց և թույլ տվեց արտահանել մետաղի կիսաֆաբրիկատը միայն, իսկ արդեն 2024 թ.-ից թույլ տվեց արտահանել միայն մետաղական պատրաստի արտադրանք, արդյունքում՝ Հայաստանում այսօր կա այդպիսի արտադրանք արտադրող ու արտահանող 5 գործարան, որոնք ստեղծվել են այդ քաղաքականության արդյունքում, և որտեղ աշխատում են հազարից ավելի մարդիկ։

Բերեմ այս գործարաններից մեկի օրինակը, որը արտադրում է ալյումինե մարտկոցներ (ռադիատոր)։ Շատերիս տներում կա գազով ջեռուցման լոկալ համակարգ՝ իր ալյումինե մարտկոցներով, դրանք 30 տարի շարունակ ներմուծվել են Չինաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից և այլ երկրներից, իսկ 2025 թ. սկսած Հայաստանը ոչ միայն արտադրում է ալյումինե մարտկոցներ, այլև նույնիսկ արտահանում։

Կլինե՞ր այդ գործարանը, եթե պետությունը իր քաղաքականությամբ թույլ տար ալյումինի հումքը արտահանել երկրից, պատասխանը հստակ է. չէր լինի, ինչպես չէր եղել 34 տարի շարունակ։ Հետևաբար, պետությունը անուղղակի մասնակցել է գործարան կառուցելու գործին՝ ստեղծելով դրա կառուցման համար անհրաժեշտ միջավայր և պայմաններ։ Առաջիկայում այլ օրինակներով ցույց կտամ, թե ինչպես է պետությունը նպաստում գործարան կառուցելուն»,- գրել է Պապոյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Ինչպես է պետությունը իր քաղաքականությամբ բիզնեսին դրդել, որ գործարան կառուցի. Պապոյանը օրինակներ է բերել