2026 թ. բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է՝ 210 մլրդ 911 մլն դրամ. Ավանեսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

2026 թ. բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է՝ 210 մլրդ 911 մլն դրամ. Ավանեսյան

2026 թ. բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է՝ 210 մլրդ 911 մլն դրամ. Ավանեսյան

2026 թվականին Առողջապահության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ: Այն 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով՝ պայմանավորված հաջորդ տարի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ. հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով առողջապահության ոլորտի հատկացումները:

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ տարբեր երկրներում համակարգի ներդնումն ուղեկցվել է ծախսերի զգալի աճով եւ փաստել, որ բավարարվել է այդ ուղղությամբ նախարարության ներկայացրած պահանջը:

«2026 թվականի բյուջեն առողջապահության ոլորտի համար պատմական բյուջե է»,- նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին առնչվող նախաձեռնությունը վերջնական շտկումների փուլում է եւ առաջիկա օրերին կուղարկվի Կառավարություն: Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իրենց նպատակը մինչեւ տարեվերջ օրենքն ընդունելն է:

Խոսելով իրականացվող քաղաքականության եւ հաջորդող քայլերի մասին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ երեք տարիների ընթացքում աստիճանաբար պետական պատվերը ծրագրից կհանվի, եւ շահառուների կարիքները կտեղափոխվեն ապահովագրության ծրագրի շրջանակ: Երրորդ տարում հիմնական բյուջետային տողը նվիրված կլինի ապահովագրությանը: Կլինեն նվազագույն ծառայությունների շրջանակներում փոխհատուցվող դեպքեր:

Նշվել է, որ նույն ընթացքով շարունակվելու են կապիտալ շինարարությունները: Կապիտալ ծախսերը 2026 թվականին կազմելու են 12.3 մլրդ դրամ: Շարունակվելու են մարզային բժշկական կենտրոնների կառուցման ու վերակառուցման աշխատանքները: Երեւանի քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում եւս կապիտալ ծախսեր իրականացնում է: Նախարարությունը զբաղվում է մարզային պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների վերափոխմամբ: Մեկնարկել են 20-ից ավելի ամբուլատորիաների շինարարական աշխատանքները. հաջորդ տարի այդ թիվը կավելանա:

«Մեր նպատակն է, որ հաջորդող տարիներին 50 ամբուլատորիաներ վերափոխվեն, վերակառուցվեն եւ համալրվեն նորագույն պահանջներին համապատասխան տեխնիկայով»,- շեշտել է նախարարը:

Կարեւորվել է մինչեւ ապահովագրության համակարգի ընդունումը առողջապահական ծառայությունների փոխհատուցման ծավալի, որակի եւ շահառուների խմբի ընդլայնումն ու վերափոխումը:

«Այս տարվա ընթացքում վերանայվել են պետպատվերի շրջանակում ծառայությունների գնային քաղաքականությունը, մանկաբուժական, վիրաբուժական ծառայությունների ծավալն ու գնային քաղաքականությունը, ինչը հանգեցնելու է թե՛ նոր սարքավորումներով հագեցման, թե՛ մասնագետների պատշաճ վարձատրության ապահովմանը: Նպատակն է, որ մեր գնման առաջարկը բժշկական կենտրոնների համար լինի պատշաճ, եւ մենք գնանք զարգացման ճանապարհով, ոչ թե գոյատեւման բյուջե ապահովենք բժշկական կենտրոնների համար»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:

Վերանայվում է վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության (էմերջենսի) ծառայությունների ամբողջ շղթայի գնային քաղաքականությունը:

Կարեւոր բարեփոխումների շարքում նախարարը վկայակոչել է լիցենզավորման համակարգի վերանայումը բժշկական կենտրոնների եւ անհատների լիցենզավորման համար: Առաջին անգամ մեր ռեզիդենտներն ու օրդինատորներն անցնում են լիցենզավորման գործընթացով եւ ունենալու են անհատական լիցենզիաներ՝ սահմանափակ գործունեության շրջանակով: Վերջիններս հնարավորություն են ունենալու ուսումնառության ժամանակ առնչվելու պացինետների հետ, իրենց վերադասի օգնությամբ աշխատելու եւ ապահովելու թե՛ պրակտիկ, թե՛ տեսական գիտելիքների ձեռքբերում, նաեւ՝ էթիկայի նորմերի իմացություն: Հաջորդ տարվանից կմեկնարկի մասնագետների լիցենզավորման գործընթացը:

Անահիտ Ավանեսյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. 2026 թ. բյուջեն առողջապահության համար պատմական բյուջե է՝ 210 մլրդ 911 մլն դրամ. Ավանեսյան