Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Այս նախադասության մեջ ամփոփված է ձեր իշխանության տասնամյակների ամբողջ աֆյորան: Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե Ղարաբաղի հարցը լուծվել էր, բայց բանակցությունները պետք է շարունակվեին:

«Բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ, Ադրբեջանի հետ համաձայնեցնելով, կորոշեն ապագա հանրաքվեի հարցը: Այսինքն՝ Ադրբեջանը, որ դուք ասում եք՝ կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր՝ Ղարաբաղում հանրաքվե անեինք-չանեինք, երբ անենք, երբ չանենք: Բա որ կապ չուներ, ո՞նց էիք իրար հետ համաձայնեցնում,-ասաց նա և հավելեց.- ձեր ստորագրություններով դե ֆակտո ասել եք՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Դե ֆակտո դա եք ասել ձեր ստորագրություններով... Ախր ժողովրդին տասնամյակներով խաբել եք, խաբել եք ժողովրդին ու գալիս խոսում եք ստից, մանիպուլյացիաներից»:

Անդրադառնալով ընդդիմադիրների մեկ այլ քննադատությանը՝ թե ընդդիմությունը իշխանության հակապատկերն է, Կոնջորյանը հաստատեց. «Այո՛, մենք ձեր հակապատկերն ենք: Դուք մեր հակապատկերն եք, որովհետև մենք ուզում ենք հասնել խաղաղության, դուք ուզում եք հասնել պատերազմի: Մենք խոսում ենք ապագայից, դուք խոսում եք անցյալից: Մենք ասում ենք՝ Հայաստանը պիտի սահման ունենա, դուք ասում եք՝ Հայաստանը պիտի սահման չունենա: Դուք ասում եք՝ մահ կամ ազատություն, հետո ազատությունը պահում եք ձեզ, մահը տալիս եք ժողովրդին, մենք ասում ենք՝ կյանք և ազատություն, և երկուսն էլ, ասում ենք, ժողովրդի համար է: Այստեղ, այո՛, մենք հակապատկեր եք»: 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, բանակցություններն ինչո՞ւ էր պետք շարունակել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը