ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին. Արեգ Դանագուլյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին. Արեգ Դանագուլյան

ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act  օրինագծին. Արեգ Դանագուլյան

Ֆեյսբուքում հրապարակված գրառմամբ ֆիզիկոս և պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը անդրադարձել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) դիրքորոշմանը՝ կապված ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված PEACE Act օրինագծի հետ, որը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ։

Դանագուլյանի խոսքով՝ եթե իրեն մեկ շաբաթ առաջ ասեին, որ ՀՅԴ-ն կդիմադրի Ալիևի դեմ սանկցիաներին, ինքը չէր հավատա.

«Եթե ինձ մեկ շաբաթ առաջ ասեին որ ՀՅԴ-ն  դեմ է հանդիսանալու Ալիևի դեմ սանկցիաներին , ապա ես ուղղակի չէի հավատա:  Կասեի` դա համարյա հավասարազոր է  դավաճանությանը:  Կասեի` դաշնակները բավականաչափ խելք ունեն որ այդպիսի բան չանեն: Բայց ես միամիտ էի:  

Ըստ ՀՅԴ-ի բարձրախոս հանդիսացող ANCA կազմակերպության հայտարարությանը`  ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act  օրինագծին:  Ինչու՞:  Որովհետև օրինագիծը «նեղորեն» ("narrowly"), այսինքն «ընդամենը» զսպում է Ադրբեջանի ագրեսսիան` Հայաստանի դեմ:
Այսինքն այն «ընդամենը» խոչընդոտում է Սյունիքի կորստին:
Այսինքն այն «ընդամենը» պաշտպանում է սահմանին ծառայող 40000+ երիտասարների կյանքերը:

Ընդամենը:  Նեղորեն:

Ըստ ՀՅԴ-ի խղճուկ արդարացման, վերը բերված «մանրուքներից» այն կողմ օրինագիծը չի հասցեագրում Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի դեմ:  Այո, PEACE Act-ը իսկապես դա չի անում...այն չի լուծում Հայաստանի բոլոր պռոբլեմները:  Բայց ինչպե՞ս կարող է դա պատճառ հանդիսանալ  սանկցիաներին դեմ լինելու համար:

Նայեք, ես լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց վերապահումները` օգոստոսի 8-ի համաձայնագրի կապակցությամբ:  Բայց այստեղ խոսքը արդեն գնում է Ալիևի դեմ սանկցիաների մասին:  Երբ  ՀՅԴ-ն զոհաբերում է ՀՀ անվտանգության հարցը  հանուն իր նեղ կուսակցական շահերի, ապա այն հերթական անգամ ինքն իր ձեռքով պատռում է իր «հայրենասիրական» դիմակը: Ու ցույց տալիս թե ինչպիսի խղճուկ աղանդի է վերածվել այս երբեմնի առաջադեմ հեղափոխական կուսակցությունը»,-գրել է Դանագուլյանը

ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act  օրինագծին. Արեգ Դանագուլյան
ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act  օրինագծին. Արեգ Դանագուլյան

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին. Արեգ Դանագուլյան