Կոպիրկինը ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Կոպիրկինը ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը

Կոպիրկինը ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ընդգծվել է երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում նախատեսված աշխատանքների կարևորությունը։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։

Դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Կոպիրկինը ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը