Երեք նախագահները թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Երեք նախագահները թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար. Փաշինյան

Երեք նախագահները թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար. Փաշինյան

Երբ 2022-ին հասկացանք, որ ՀԱՊԿ-ն իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել, չի կատարում և չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետև հասկացանք, որ հույսներս մենք մեզ վրա պիտի դնենք, և հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք (դիմում է ընդդիմադիրներին-խմբ.) իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, ոչ մի բան էր, ընդամենը գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար: Այդ մասին հոկտեմբերի 1-ի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ այս մասին դեռ 2021-ին է խոսել. «Ասել եմ՝ ինչքան էլ դառը լինի, պիտի առերեսվենք, որ Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոկ Հայաստանի շարժը և զարգացումը թույլ չտալու համար: Դուք էլ եղել եք այդ թոկի թելերը, ավելի պարզ ի՞նչ է պետք,- ասաց նա և հավելեց.- Դուք այդ թոկի պարաններն եք ձեր նախկին երեք՝ այլևս բացահայտված, այսպես կոչված «նախագահների» հետ: Իրենք հո պետությունն առաջնորդելու համա՞ր չեն եղել: Իրենք եղել են այն բանի համար, որ պետություն չլինի, և իրենց ժամանակ պետություն չի եղել, իրենք թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար»:

Փաշինյանն առաջարկեց լսումներ հրավիրել, որի ժամանակ ընդդիմադիրների բոլոր հարցերին կպատասխանի, եթե իր ասածները վիճարկում են նախագահները, նրանց առաջարկում է գալ, ուղիղ եթերում խոսել այդ մասին:

«Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից թող ներկա մարդ չլինի: Դուք հարցաքննեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Երեք նախագահները թոկ են եղել Հայաստան պետության կայացումը թույլ չտալու համար. Փաշինյան