Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս. Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս. Թորոսյան

Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս. Թորոսյան

Հայաստանում կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից տրվող հետվճարի չափը 12 տոկոսից կդառնա 20 տոկոս՝ հնարավորություն ընձեռելով 3000–3500 դրամի չափով բարձրացում ապահովել:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք 2026թ հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը միջինում կենսաթոշակները բարձրացնելու է մոտավորապես 3000–3500 դրամի սահմաններում: Միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000 դրամ է:  Կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիները կարող են ինքնուրույն, կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները»,–ասաց Թորոսյանը:

Նրա կարծիքով՝ սա 2026 թվականին շատ կարևոր ձեռքբերում է լինելու պետության ու բոլոր կենսաթոշակառուների, նպաստառուների համար: Նախարարը ևս մեկ անգամ կոչ արեց կենսաթոշակն ու նպաստը չկանխիկացնել, այլ առևտուրն անել անկանխիկ:

2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն էր տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել էր 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ավելի շատ նորություններ

  1. Կենսաթոշակները 3000–3500 դրամով կարող են բարձրանալ. անկանխիկ առևտրից հետվճարի չափը կդառնա 20 տոկոս. Թորոսյան