Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ 

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։ «Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ այն ամրագրված է Իտալիայի Սահմանադրության մեջ։ 

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էլ առաջնահերթություն է տալիս աշխատանքին՝ որպես աղքատության հաղթահարման և մարդկանց ինքնուրույն կյանքի կարևոր նախապայման։ Նախարարն ընդգծել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար։ Միաժամանակ, նախարարն արձանագրել է պետության շարունակական հոգածության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելու վերջիններիս սոցիալական լիարժեք ներառումը։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր՝ արձանագրելով համագործակցության շարունակականության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ավելի շատ նորություններ

  1. Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին