ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ «2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Պատասխանատվության ապահովման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ էր Թուրքիայի տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ համապարփակ զեկույցի պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը

«Մեկնաբանելով օրինագծին տրված դրական եզրակացությունը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Չնայած բոլոր այն կողմերին, որոնք փորձում են ջնջել Արցախը, լքել գերիներին և անտեսել մեր սրբավայրերը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ երկկուսակցական հիմքով, այսօր վճռական դիրք զբաղեցրեց արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և մեր քրիստոնեական սրբավայրերի պաշտպանության օգտին։ Մենք շարունակելու ենք պայքարել ցեղասպանության և էթնիկ զտման լեգիտիմացման ցանկացած փորձի դեմ, քանի որ դա միայն խրախուսում է նոր ցեղասպանություններ և նոր էթնիկ զտումներ»։

Կոնգրեսական Գեյբ Ամոն, ում փոփոխությունը ընդունվեց երկկուսակցական աջակցությամբ, ընդգծեց այն հրատապ խնդիրները, որոնք չեն լուծվում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։ «Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։ Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, իր հերթին նույնպես ներկայացրել էր հայանպաստ փոփոխություններ առաջարկներ, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել  Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։ «907-րդ հոդվածը վարչակազմերի կողմից անընդհատ շրջանցվել է՝ անկախ Ադրբեջանի բռնապետության գործողություններից։ Ժամանակն է, որ Կոնգրեսը դա ճանաչի», – ասել է Շերմանը՝ հավելելով. «Մենք ականատես եղանք էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության և այժմ՝ եկեղեցիների ավերման, այն ժամանակ, երբ գերիները դեռ պահվում են։ Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել այս փոփոխությանը»։ Չնայած առաջարկը մերժվեց 26-24 հաշվով, այն աննախադեպ միասնական աջակցություն ստացավ հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամների կողմից։ Ավելին, հանրապետական կոնգրեսականներ Մայքլ Լոուլերը  և Քրիս Սմիթը  խախտեցին կուսակցական դիրքորոշումը և աջակցեցին փոփոխությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել Բաքվում պահվող հայերին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը