Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Առողջություն

Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը

Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը

Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է բժշկական համակարգի ծառայությունների որակի ապահովման հիմքեր ստեղծել և այդ նպատակի իրականացման համար 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ ներգրավել:

«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

«Այս վարկն արդյունքահենք է, այսինքն՝ սահմանված են որոշակի ցուցանիշներ, թիրախներ յուրաքանչյուր տարվա համար, և եթե հասնենք յուրաքանչյուր թիրախին, և դա վալիդացիա, վերիֆիկացիա անցնի, որ, այո՛, Կառավարությունը տվյալ միջոցառումն իրականացրել է և տվյալ թիրախին հասել է, ապա նոր մասհանում կիրականացնի այդ գումարից»,- ասաց նա:

Ներգրավվող գումարով նախատեսվում է իրականացնել առողջապահական հաստատությունների կառուցում, ոլորտի մարդկային կապիտալի զարգացում, հաշվետվողականության թվայնացում, լիցենազավորման կարգավորում և լրամշակում, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառման բարելավում, հեռաբժշկության պիլոտային ծրագիր, որը նախատեսում է հասանելի ծառայություններ հեռավոր բնակավայրերի համար։

«Վարկի արժույթը եվրոյով է, վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է: Վարկը սպասարկում է տարին երկու անգամ՝ հունիսի 15 և դեկտեմբերի 15, վարկի ժամկետը 18 տարի է, վարկի արտոնյակ ժամկետը՝ 7 տարի, իսկ մարման ժամկետը՝ 11 տարի: Մասհանման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է, և նախատեսվում է, որ ծրագիրն այդ ժամկետում պետք է ավարտվի»,- ասաց նա: 

Ավելին՝ Առողջություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Как Украина стала «Анти-Россией»
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Армения получит 26% в компании TRIPP
  4. Королева Испании София прилетела в Армению
  5. Президент Ирана прилетел в Москву
  6. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  7. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  8. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи

Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Ավելի շատ նորություններ

  1. Խորհրդարանը քննարկեց առողջապահության որակի բարելավման համար վարկային համաձայնագրով 45,3 մլն եվրոյի վարկ ներգրավելու նախագիծը