Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին

Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին
Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող նկուղային տարածքը և հողամասը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության, իրավաբանական անձի, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել է այն պատճառով, որ հանդիսացել է 2008 թվականին առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության իրավահաջորդը:

Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազության՝ պետշահերի հայցի շրջանակում ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին