0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին.

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին.

Քաղաքացիների շրջանում առկա պահանջարկի գնահատման հիման վրա՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ, Կառավարությունը փոփոխություններ է կատարել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թվային հատվածում «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր պարունակող՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ համարանիշերը։ Դրանք իրենց տեսքով և արժեքով որոշակիորեն տարբերվում են առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերից, սակայն մինչ այժմ դրանց առաջնային օգտագործման իրավունքի՝ առանց աճուրդի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։

Նոր կարգավորմամբ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում ներառվել են նաև այն համադրությունները, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր և մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։

2026 թվականի հուլիսի 23-ին ուժի մեջ է մտել ՆԳ նախարարի հրամանը, որով սահմանվել են նոր չափորոշիչներին համապատասխանող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հատկացման գները։

Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։

Կարգավորման արդյունքում կստեղծվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր համադրությունների հատկացման ամբողջական իրավական հիմք, իսկ դրանց ձեռքբերման գործընթացը կդառնա հասանելի և կանոնակարգված։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին.