Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Արարատ քաղաքի Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով 2 գույք նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:

«Գույքն առաջարկվում է նվիրաբերել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությանը: Ընկերությունը պարտավորվում է այնտեղ բնակարաններ կառուցել մինչև 2030 թվականը, և 2 բազմաբնակարան շենքերից 48 բնակարան՝ յուրաքանչյուրը մոտ 68 քառակուսի մետր մակերեսով, տրամադրել համայնքին, որպեսզի համայնքը կարողանա բնակարանները տրամադրել այն բնակիչներին, որոնք ժամանակին այդ շենքերում օրդեր են ունեցել:

Բացի դրանից՝ նաև շուրջ 686 քառակուսի մակերեսով հասարակական տարածք է տրամադրվելու էլի համայնքին՝ համայնքային գրադարան կառուցելու համար»,- ասաց նա:

Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձանագրեց՝ շուտով ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատվի մարզկենտրոններում, որովհետև եկամտային հարկի հիփոթեքային վարկի նկատմամբ գործող Կառավարության աջակցությունը կշարունակի գործել հատկապես այդ քաղաքներում:

«Սա այն դեպքերից է, երբ տեսնում ենք, որ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով՝ կարող են, մի կողմից, իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից՝ նաև համայնքը կարող է այդ հնարավորությունն օգտագործել սոցիալական իր որոշակի պարտավորություններ կատարելու համար»,- ասաց փոխվարչապետը:

ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ մարզերում համանման բնակարանաշինական ներդրումային ծրագրեր իրականացվել են, բայց իրավիճակն այն է, որ երբ Խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել, բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից, և այդ տարածքում գոյություն ունեցող իրենց գույքը քանդվել է, կառուցվել է կիսակառույց, որը կիսակառույց էլ մնացել է: «Սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած սեփականությունը վերադարձնելու հնարավորություն ունեն, և այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են»,- տեղեկացրեց նա:

Ըստ նախարարի՝ Արարատի մարզում բազմաբնակարանների կառուցումը՝ 160 բնակարանները, կթարմացնեն բնակարանային ֆոնդը: Ներդրման ծավալը 5 տարիների համար սահմանված է 3 մլրդ դրամ:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք