Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ

Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ
 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․

վերցվել է 14 ջրի նմուշ,

վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։

Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ