ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 12,5 մլն դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 26,5 մլն դրամ։

25 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 106,7 մլն դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 68,5 մլն դրամ: 

10 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 39,9 մլն դրամ։

Ստվերային շրջանառության բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 24 դեպքով ներկայացվել են ԱԱՀ-ի, շրջանառության հարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հարկային հաշվարկներով իրացման շրջանառությունը բարձրացվել է 1,4 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 225,6 մլն դրամ հարկի գումար:

Հարկային իրավախախտման, կանխման շրջանակում ԵԱՏՄ տարածքից ներմուծված ապրանքների ինվոյսներում գների արժանահավատությունը ճշտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 729 դեպքով ներկայացվել են ճշտված հայտարարագրեր: Արդյունքում ներկայացված ճշտված հայտարարագրերով ինվոյսային արժեքը բարձրացվել է 888,9 մլն դրամով և հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 177,8 մլն դրամ հարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 6,4 մլն դրամ շահութահարկի գումար, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, որի արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա 3,2 մլն դրամ շահութահարկի գումար:

Շահութահարկի թաքցված հարկվող օբյեկտները բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում 7 դեպքով ներկայացվել են շահութահարկի ճգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում 3 դեպքով հարկվող շահույթը բարձրացվել է 36 մլն դրամի չափով, 4 դեպքով ծախսերը/վնասը նվազեցվել է 173,6 մլն դրամի չափով, արդյունքում հաշվարկվել է բյուջե վճարման ենթակա ընդհանուր 9,6 մլն դրամ շահութահարկի գումար:

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները.