Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Գևորգ Պապոյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Գևորգ Պապոյան

Հրապարակվել է: 14:09, 9 Հուլիս 2026
Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Գևորգ Պապոյան
Հունիս-հուլիսին միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր. Գևորգ Պապոյան

Ճիշտ է, ծիրանի բերքն այս տարի էականորեն քիչ է եղել, բայց եթե նախորդ տարի միջինում 200 դրամով է ծիրանը վաճառվել, այս տարի վաճառվել է 400-600 դրամով: Սա էլ է գործոն, որը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնել: Այս մասին Կառավարության՝ հուլիսի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բաժանորդագրվիր Telegram-ում

«Մյուս կողմից՝ փորձն ի՞նչ է ցույց տալիս. որ ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն՝ լինում են գերբերքատվության և ցածր բերքատվության տարիներ: Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա 1 տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ ծիրանի և մյուս գյուղմթեքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք՝ ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ: Այսինքն՝ եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել:

Եվ ընդհանրապես, բոլոր ապրանքնատեսակների և ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ, և սա Հայաստանի ինքնիշխանության, անկախության և պետականության ամրապնդման ճանապարհն է»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս համատեքստում ներկայացրեց ապրանքների դիֆերսիֆիկացման պատկերը՝ նշելով, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր:

Կիսվել:

Կարևոր

Տնտեսություն

Արժույթներ

USD/AMD 367.29
EUR/AMD 419.00
RUB/AMD 4.80
BTC/USD 62,726
ETH/USD 1,743
SOL/USD 77.54

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ