Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Տնտեսություն

Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել.

Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել.

Ոստիկանությունը հետևողականորեն իրականացնում է բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումներ։ Հերթական միջոցառման ժամանակ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Տավուշի մարզի ոստիկանները։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները համատեղ իրականացրած ծառայության ընթացքում Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։ Նա ձերբակալվել է։ Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ 
Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։
«Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։  
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ավելին՝ Տնտեսություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  3. Рейсы Ереван — Капан временно приостановили
  4. Начались съёмки фильма об Араме Асатряне
  5. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  6. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  7. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ
  8. В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

«Мать Армения» стоит на пьедестале, построенном для статуи Сталина

Ավելի շատ նորություններ

  1. Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել.