Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է տարածել — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Մայրաքաղաք

Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է տարածել

Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է տարածել

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունից հայտնում են, որ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև:

«Ամենայն հավանականությամբ, առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»,- ասվում է հերքման տեքստում:

Ավելին՝ Մայրաքաղաք

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է տարածել