Եկեղեցին չի կարող բարենորոգվել կամ մաքրվել «ներքևից», եթե «վերևը»-ը չի ենթադրում ավելի խիստ չափանիշներ և գտնվում է մարմնական, հոգևոր կամ կառավարման մեղքերի և ճգնաժամի մեջ։ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Եկեղեցին չի կարող բարենորոգվել կամ մաքրվել «ներքևից», եթե «վերևը»-ը չի ենթադրում ավելի խիստ չափանիշներ և գտնվում է մարմնական, հոգևոր կամ կառավարման մեղքերի և ճգնաժամի մեջ։

Եկեղեցին չի կարող բարենորոգվել կամ մաքրվել «ներքևից», եթե «վերևը»-ը չի ենթադրում ավելի խիստ չափանիշներ և գտնվում է մարմնական, հոգևոր կամ կառավարման մեղքերի և ճգնաժամի մեջ։

Այդքան խոսվող նվիրապետության մասին... 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նվիրապետական կառույց է, ինչը նշանակում է հոգևորականների նվիրական, սրբազան իշխանություն, որը շնորհվում է ի վերուստ: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ ի վերուստ ձեռնադրության և օծման միջոցով տրվող իշխանությունը առավել մեծ պատասխանատվության բեռ է համակարգի ամենավերին, այսինքն եպիոսկոպոսության և կաթողիկոսության աստիճանակարգում, գտնվող եկեղեցականների համար: Եվ նրանց սխալները արդեն լոկ իրենց անձնական կյանքի սխալներ չեն, այլ այդ մեղքերը բերում են ավերներ և վնասներ նվիրապետական կարգի մեջ գտնվող ողջ հոգևորականության և հավատացյալ ժողովրդի համար:   

Եպիսկոպոսի և եպիսկոպոսապետի հոգևոր ձախողումը, որտեղ չկա առաքելության ընկալում և ծանրացած է զանազան մեղքերով, դառնում է ամբողջ մարմնի ձախողման պատճառ: 

Սրա մասին շատ հստակ խոսում է Մխիթար Գոշը իր Դատաստանագրքում, որտեղ հատկապես անդրադառնում է եկեղեցական կարգապահությանը ու բարեվարքությանը, կարմիր գիծ տանելով այն մտքի հետ, որ հոգևոր առաջնորդի անկումը չի մնում մասնավոր: «Եթե հովիվը մոլորվի, հոտը ցիր ու ցան է լինում», «Ով իշխանութիւն ունի, առավել ևս պարտական է արդարութեան», «Անարժանությամբ սպասավորողը դատապարտություն է բերում ոչ միայն իրեն, այլև լսողաց»՝ սա ուղիղ խոսում է այն մասին, որ եկեղեցու աստիճանակարգությամբ տրվող պաշտոնը լոկ սոցիալական դիրք չէ, միանձնյա պաշտոնավարում չէ, այն ստեղծում է հոգևոր հաղորդակցության մի տարածք, որտեղ որպես գլուխ ունենալով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, պետք է բաշխվեն բազում շնորհներն ու օրհնությունները՝ ի փրկություն մարդկանց: 

Բարսեղ Կեսարացին նույնպես, օրինակ, եպիսկոպոսի մեղքը չի դիտարկում, որպես մասնավոր մեղք, այլ «վնաս եկեղեցուն»: 

Իգնատիոս Անտիոքացին ավելի մեծ պատասխանատվությամբ է բնորոշում եպիսկոպոսի առաքելությունը՝ «Որտեղ եպիսկոպոսն է, այնտեղ թող լինի ժողովուրդը, ինչպես որտեղ Քրիստոս Հիսուսն է, այնտեղ է կաթողիկե եկեղեցին»։ Եպիսկոպոսը այստեղ Եկեղեցու տեսանելի հիմնասյունն ու առանցքն է, Հիսուս Քրիստոս՝ «անտեսանելի» գլուխը Եկեղեցու: 

Եկեղեցին չի կարող բարենորոգվել կամ մաքրվել «ներքևից», եթե «վերևը»-ը չի ենթադրում ավելի խիստ չափանիշներ և գտնվում է մարմնական, հոգևոր կամ կառավարման մեղքերի և ճգնաժամի մեջ։

Երբ «վերևը» խաթարվում է և ձախողվում է, այստեղ խոսքը արդեն անձնական մեղքի մասին չէ: Եկեղեցին կենդանի մարմին է, Եպիսկոպոսապետը՝ ուղղորդող և կյանք հաղորդող, իսկ երբ այն իր տեղում չէ, ինչպե՞ս կարող է մարմինը (եկեղեցին) ունենալ առողջ շրջանառություն և ընթանալ ճիշտ ուղղությամբ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. В Ереванской опере откроют новый концертный зал
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  8. Амоян одержал первую победу на чемпионате мира

В центре Еревана пыль превышала норму пять дней подряд

Ավելի շատ նորություններ

  1. Եկեղեցին չի կարող բարենորոգվել կամ մաքրվել «ներքևից», եթե «վերևը»-ը չի ենթադրում ավելի խիստ չափանիշներ և գտնվում է մարմնական, հոգևոր կամ կառավարման մեղքերի և ճգնաժամի մեջ։