Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն իր ելույթում նշել է.

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Երբ մենք քննարկում ենք քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը և ատելության խոսքը, մենք չենք քննարկում անհատական ես-ի խոցելիությունը: Մենք քննարկում ենք ժողովրդավարության խոցելիությունը: Զեկույցը շատ ճշգրիտ է նկարագրում. երբ քաղաքական գործիչը ենթարկվում է հարձակման իր հանրային դերի համար, ժողովրդավարությունը նույնպես ենթարկվում է հարձակման:

Հայաստանում մենք սա գիտենք ոչ թե տեսականորեն, այլ մեր փորձառությամբ: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բռնի հարձակման ենթարկվեց պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և ծանր վիրավորվեց: 2021 թվականի փետրվարին մեր խորհրդարանի առջև ընդդիմության հանրահավաքի ժամանակ բեմադրվեց «Չաուշեսկու մահապատիժը կամ մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում՝ մի գրոտեսկային քաղաքական ներկայացում, որը հանրային դիսկուրսն ավելի խորացրեց դեպի անմարդկայնացում: 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հիշատակի ժամանակ, վիրավորական վանկարկումներ հնչեցին ուղղված Աննա Հակոբյանին՝ ՀՀ վարչապետի կրտսեր դստեր ներկայությամբ, որն այդ ժամանակ ութ տարեկան էր: Սրանք մեկուսացված դրվագներ չեն: Դրանք նախազգուշական նշաններ են: Եվ սպառնալիքը փողոցում չի ավարտվում: Այն շարունակվում է առցանց՝ ամեն օր, անդադար: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հանրային կյանքում կանայք հատկապես թիրախավորված են: Եվրոպայի խորհրդի 2024 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ մատնանշում է կանանց նկատմամբ առցանց բռնությանն արձագանքելու զգալի իրավական ու ինստիտուցիոնալ բացերը և ընդգծում դրանց պատճառած սոցիալական վնասները՝ ներառյալ ինքնագրաքննությունը և հանրային մեկուսացումը:

Բռնությունն ու ատելության խոսքը թունավորում են ժողովրդավարությունը բազմաթիվ ձևերով: Նախ, դրանք ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդներն այլևս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ դիտվում են որպես թշնամիներ: Երկրորդ, ատելության խոսքը լռեցնում է ձայները: Երրորդ, եւ, թերևս, ամենավտանգավորը, սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի և ատելության ասպարեզ է: Ի վերջո, երկարաժամկետ արդյունքը միայն ծայրահեղականությունը չէ, այլև ապատիան:

Ահա թե ինչու է այս զեկույցը կարևոր: Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը մնում է սուր, բայց մարդկային արժանապատվությունը՝ անձեռնմխելի:

Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ: Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել:

Շնորհակալություն»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյան