Հիմա, դիմում եմ այդ երկու գործիչներին, պարոնայ'ք, ձեզ լա՞վ եք զգում, որ ավտոբուսների վարորդները, ձեր իսկ անմիտ քայլի հետևանքով թիրախավորվում և բռնության են ենթարկվում. Արմեն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին և իր թիմին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հիմա, դիմում եմ այդ երկու գործիչներին, պարոնայ'ք, ձեզ լա՞վ եք զգում, որ ավտոբուսների վարորդները, ձեր իսկ անմիտ քայլի հետևանքով թիրախավորվում և բռնության են ենթարկվում. Արմեն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին և իր թիմին

Հիմա, դիմում եմ այդ երկու գործիչներին, պարոնայ'ք, ձեզ լա՞վ եք զգում, որ ավտոբուսների վարորդները, ձեր իսկ անմիտ քայլի հետևանքով թիրախավորվում և բռնության են ենթարկվում. Արմեն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին և իր թիմին

Վերջերս ավելի ինտենսիվ են դարձել մայրաքաղաքի հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների վարորդների նկատմամբ բռնությունը, այն աստիճան, որ հարձակվում ծեծում և ավելի վատ դանակահարում են։Պատճառը` վարորդի օրինական պահանջն է, որ վճարեք, դե մեր «կռուտոյներն» էլ, (որ մինչև երեք տարի առաջ գազելի մեջ կռացած, մեկը` մյուսին գրկած վիճակում էին երթևեկում, ու մտքների ծայրով անգամ չէին էլ անցկացնում չվճարել, որովհետև գազելների գծատերերի պարապած  մուսկուլավոր տղերքի բաժին կդառնային),  որոշում են չվճարել, խուլիգանություն կատարել, խաթարել հանրային մթնոլորտը, անգամ մարդասպանության փորձ կատարել, որը ուղղորդված սադրանքով, որը պահից օգտվելով ու այսպես շարունակ, անունն էլ դնել` բոյկոտ, թե ինչի և ում դեմ բոյկոտ, արդեն կարևոր չի։Հիմա ուզում եմ հանրությանը հիշեցնել, որ բոյկոտի կոչ, հայտարարություն արեց շոուների սիրահար, գուցե տաղանդավոր դերասան, սակայն վատ ու չկայացած քաղաքական գործիչ Հայկ Մարությանը, որին հաջորդեցին արդեն ավագանու անդամ, չգիտեմ կամ նույնիսկ նախկին անդամ և համատեղության կարգով Մանվել Գրիգորյանի (դե հիշում ենք, թե ինչ քրգործեր կար նրա վրա) օգնականը, կամ սանիկը(իհարկե հուսով եմ ըմբռնումով կմոտենաք, որ այդ մանրուքներին լավ չեմ տիրապետում)։Հիմա, դիմում եմ այդ երկու գործիչներին, պարոնայ'ք, ձեզ լա՞վ եք զգում, որ ավտոբուսների վարորդները, ձեր իսկ անմիտ քայլի հետևանքով թիրախավորվում և բռնության են ենթարկվում, ի՞նչ շահեղիք դուք այդ ամենից, քաղաքական կեղծ դիվիդենտնե՞ր,  ձեր ուղղորդողների մոտ + մեկ նիշ ավե՞լ։Հիմա, երբ ձեր բերած կեղծ նարատիվների հետևանքով պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում, ինչու՞ հրապարակային չեք քննադատում այդ հանցագործությունները, ինչու՞ եք որդեգրել ձայն բարբառո գործելաոճը, կարո՞ղ ենք մտածել, որ այս տեսակ հանցագործությունները ժամանակին դուք եք գեներացրել և թեկուզ անուղակի, ինչու չէ նաև ուղակի, ունեք ձեր մեղքի և հանցագործության բաժինը, այդ ամենի մեջ։Ի վերջո ինչպես ասում են, լռությունը համաձայնության նշան է։Բռնություն գեներացնող գործիչներ, տե'ր կանգնեք ձեր անսանձ հանցագործներին, ու հիշե'ք, օրենքի առաջ, բոլորն են հավասար։

Արմեն Հովհաննիսյան

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Հիմա, դիմում եմ այդ երկու գործիչներին, պարոնայ'ք, ձեզ լա՞վ եք զգում, որ ավտոբուսների վարորդները, ձեր իսկ անմիտ քայլի հետևանքով թիրախավորվում և բռնության են ենթարկվում. Արմեն Հովհաննիսյանը՝ Հայկ Մարությանին և իր թիմին