Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը.

Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը.
Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագիրը։

Ծրագրի 7-րդ բաժինը վերաբերում է ներքին անվտանգությանը։

«Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին, և այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,- ասվում է ծրագրում։

Վարչապետն ընդգծել է՝ ընդհանրապես բոլոր հարաբերություններում է լեգիտիմությունն առանցքային գործոն։

«Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է՝ ժողովուրդը, և պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների և ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ 

Ցանկացած պետություն իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ. առանց սահմանափակումների կիրառման հնարավոր չէ ապահովել իրավունքներ և ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, Կառավարության և այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ 

Սա ինքնին լարում է առաջացնում պետության և քաղաքացու միջև,   որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Այս լարումը չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ․ ասել է թե՝ երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից և համաձայնությունից, այսինքն՝ լեգիտիմ է»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը.