Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի. Արսեն Թորոսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի. Արսեն Թորոսյան

Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի. Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալությանն ու այդ թեմայի շահարկումներին:

«Նարկոբիզնես vs ընդդիմություն

Սիրելի՛ հայրենակիցներ, նորից եմ ուզում անդրադառնալ ընտրակաշառքի թեմային և այդ թեմայի մեջ այն անձանց ներգրավվածությանը, որոնք այս կամ այն առումով խոցելի են։

Ուզում եմ օրինակ բերել մեքսիկական կամ հարավամերիկյան նարկոկարտելների կամ ընդհանրապես նարկոբիզնեսի գործելաոճը, երբ թմրանյութերի վաճառքում ներգրավում են անչափահասներին։ Իսկ գիտե՞ք՝ ինչու են ներգրավում անչափահասներին այդ ամենի մեջ։ Որովհետև անչափահասները իրավապահ համակարգի առաջ խոցելի են, այսինքն՝ նրանց կա՛մ ավելի մեղմ պատիժ է հասնում, կա՛մ ընդհանրապես պատիժ չի հասնում որոշ հանցագործությունների համար, և նրանք հատուկ են այդպիսի մարդկանց ներգրավում իրենց հանցավոր գործունեության մեջ։

Հիմա ընտրակաշառք բաժանող մեր ընդդիմության գործելաոճը, ըստ էության, չի տարբերվում նարկոկաբիզնեսի գործելաոճից։ Նրանք հատուկ են խոցելի մարդկանց ներգրավում այս հանցավոր շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որպեսզի դատարանը, հաշվի առնելով այդ հանգամանքները, մեղմ պատիժ սահմանի նրանց նկատմամբ»,- գրել է Թորոսյանը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Հատուկ են խոցելիներին ներգրավում ընտրակաշառքի շղթայում՝ երիտասարդ կանայք, կերակրող մայրեր, որ պատիժը մեղմ լինի. Արսեն Թորոսյան