2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Նիկոլ Փաշինյան

2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Նիկոլ Փաշինյան
2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Փաշինյան

Թիմով ճամփորդելիս արձանագրում արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում: Այն նյարդը, այն լարվածությունը, այն լիցքը, որը մենք միշտ զգացել էինք, ներկայում չկա, մենք հանդարտություն ենք զգում: Կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են դա:  Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե  առաջիկա ընտրություններին ՀՀ քաղաքացին հակված կլինի՞ ընտրակաշառքով ընտրության գնալու:

Վարչապետը կարծիք հայտնեց, թե առողջության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումն անուղղակիորեն կապված են խաղաղության հետ, որովհետև եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով: Ըստ նրա՝ խաղաղությունն է բերել տնտեսական աճ, զբոսաշրջիկների թվի աճ, ինչպես նաև բյուջեի աճ:

«Երբ մտածում ենք՝ բա էս բյուջետային եկամուտների հնարավորությունը ո՞նց օգտագործենք էսկալացիայի պայմաններում, ամենայն հարգանքով, բայց սոցիալական և էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններում առաջին միտքը այն չէ, որ այս ծախսը պետք է ուղղել սոցիալական ուղղություններով, մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել… Բայց երբ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ խաղաղությունը հաստատված է, շատ հանգիստ այդ գումարներն ուղղում ես սոցիալական ծախսերի համար»,- ասաց նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե խաղաղությունը ՀՀ քաղաքացիներն ավելի շատ են զգում, քան իրենք սպասում էին:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. «Ինչի՞, ձեզ թվում է 2021-ին ընտրակաշառք չի բաժանվե՞լ. քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել-դատապարտվել, այդ թվում՝ խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներից: Չկա՛, այդ դարաշրջանը անցել է վաղուց»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. 2018-ից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել և չի աշխատելու. Նիկոլ Փաշինյան