Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան

Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան

Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել երկու երկրների գլխավոր դատախազների միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է՝ կոչված դյուրինացնելու տարբեր երկրների, այդ թվում՝ մեր երկրների դատախազությունների համագործակցությունը»- նշել է Աննա Վարդապետյանը և անդրադարձել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև գործող միջազգային և երկկողմ իրավական փաստաթղթերին, որոնք կարգավորում են քրեական գործերով համագործակցությունը, այդ թվում՝ իրավական օգնության և հանձնման գործընթացները։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև համագործակցության վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն՝ 2018-2025 թվականներին ՀՀ դատախազությունը Չինաստան է ուղարկել 37 իրավական օգնության հարցում՝ տարբեր, այդ թվում՝ կիբեռհանցագործությունների, հարկերից խուսափելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիոն գործերի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ստացված հարցումներից բավարարվել են երկուսը:

Կողմերը շեշտել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2025 թվականին հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակում իրավապահ ոլորտում համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Երկու երկրների գլխավոր դատախազներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը և, ի թիվս այլնի, քննարկել գործնական խնդիրներ, որոնք վերաբերել են իրավական օգնության հարցումներին։

Աննա Վարդապետյանը և Յինգ Յոնգը կարևորել են դատախազությունների իրավասու ստորաբաժանումների միջև անմիջական կապերի ակտիվացումը՝ աշխատանքային հարցերն առավել օպերատիվ լուծելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության նոր ծրագրի մշակման և փաստաթղթավորման անհրաժեշտությանը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգը վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու համագործակցությունը՝ հատկապես անդրազգային հանցավորության, կոռուպցիայի, փողերի լվացման և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում:

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ նման շփումները կնպաստեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Դատախազների միջազգային ասոցիացիան արդյունավետ մասնագիտական երկխոսության և երկկողմ կապերի ամրապնդման կարևոր հարթակ է. Աննա Վարդապետյան