Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը

Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը
Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 10-ի նիստում քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության արդյունքները։ ԿԸՀ նախագահը իր զեկույցում նշել է, որ 2024-25 թթ. կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություններ, որոնցից մեկը՝ մեծամասնական ընտրակարգով, իսկ երեքը՝ համամասնական: Վահագն Հովակիմյանի խոսքով՝ որևէ ընտրության արդյունք չի բողոքարկվել:

Զեկուցողն ընդգծել է, որ փաստաթղթում ներկայացված է հանձնաժողովի զարգացման ռազմավարության տեսլականը: Ռազմավարության համաձայն՝ ԿԸՀ-ի առաքելությունն է ապահովել ժողովրդի, իշխանության իրացումն ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների և հանրաքվեների միջոցով:  Ըստ ռազմավարության՝ հանձնաժողովի ջանքերը՝ սկսած 2025 թվականից, միտված են լինելու ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեխնոլոգիական զարգացմանը, ընտրողների կրթության և իրազեկման բարձրացմանը, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ՝ հաշվի առնելով ընտրական համակարգի հետ կապված աշխարհում տեղի ունեցող զարգացումները՝ ակնհայտ է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ունենան առանձնացված շենքային պայմաններով և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մարզային նստավայրեր: «Մենք ծրագրում ենք 10 մարզերում ունենալ նստավայրեր: Միջազգային գործընկերների կողմից ստացվել է դրական արձագանք, և ԱԺ ընտրություններից հետո նախաձեռնվելու է դրանց ձևավորման գործընթացը»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը՝ զեկուցողը նշել է, որ 300 և ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերից կապահովվի քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացի հեռարձակումը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ արտերկրում բնակվող և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության օրը գտնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. У мэрии Еревана появится ИИ-двойник
  2. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Рейсы Ереван — Капан временно приостановили
  5. Начались съёмки фильма об Араме Асатряне
  6. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  7. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года
  8. NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

В крепости Прошаберд в Вайоц Дзоре начали археологические раскопки

Ավելի շատ նորություններ

  1. Քննարկվել է ԿԸՀ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը