ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին:

Վարչապետը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել. «Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում»:

Նա նաև շեշտել է, որ նախագահ Պուտինի հետ զրույցում որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցրել. «Ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել: Առնվազն այն, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ՝ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով, լսել եք: Այսինքն՝ զրո նորություն»:

Ըստ Փաշինյանի՝ արդեն կան հստակ պայմանավորվածություններ հաջորդ քննարկումների վերաբերյալ. «Տետ-ա-տետ հանդիպման մասին մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների և միջոցառումների մասին: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ վարչապետը նշել է. «Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական: Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք՝ բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»:

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման մոտեցումը. «Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք: Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում. Նիկոլ Փաշինյան