ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին․ - ZARTNIR MEDIA

ԼՐԱՀՈՍ

ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին․

Հրապարակվել է: 12:21, 8 Ապրիլ 2026
ՏԿԵ փոխնախարարը և Իրանի դեսպանը անդրադարձել են Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքին․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:

Բաժանորդագրվիր Telegram-ում

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։

Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027 թ․։

Կիսվել:

Կարևոր

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 376.47
EUR/AMD 434.90
RUB/AMD 4.76
BTC/USD 71,515
ETH/USD 2,245
SOL/USD 84.59

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ