Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը․ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը․

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը․
Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք,

Սիրելի՛ մայրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ՝ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։

Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումը՝ ընտանիքում և հասարակության մեջ։ Ձեր համբերությունը, խնամքը և հետևողականությունը կարևոր դեր ունեն մեր առօրյա և պետական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի․ այն կապվում է ոչ միայն ընտանիքի, այլև հայրենիքի, լեզվի ու մշակույթի հետ՝ որպես պահպանման և շարունակության հիմք։

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ»,- նշված է ուղերձում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը․