Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ապրիլի 5-ին Panorama.am կայքն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի տեսանյութ՝ պնդելով, թե ադրբեջանցիները շրջում են Հայաստանում «Կեցցե Ադրբեջանը» երգի ներքո։

«Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում»,- գրել է լրատվամիջոցը։

Տեսանյութում երևում է, որ վարորդը ադրբեջանական երգի ներքո երթևեկում է հայկական համարանիշերով ավտոմեքենայի հետևից։ Panorama.am-ի հրապարակած տեսանյութը վերցված է Տիկտոկ սոցիալական ցանցից՝ @nikolaraliyevich օգտատիրոջ էջից։ Դրա վրա գրված է՝ «Նիկոլի խաղաղությունը Հայաստանում ա, արդեն մնացածը դուք մտածեք՝ ինչ հետևանքներ ա ունենալու»:

Media.am-ը գրում է, որ տեսանյութի սկզբնաղբյուրը ravokhalilov1 անունով օգտատերն է, որի էջն այժմ հասանելի չէ Տիկտոկում։

 

«Ստուգված է»-ն պարզել է, որ տեսանյութը Հայաստանում արված չէ։

Տեսանյութում երևացող համարանիշերով մեքենա այժմ Հայաստանում չկա։ Դրանում համոզվում ենք՝ 01 UU 213 համարանիշերը ստուգելով roadpolice.am կայքում։ Այն այժմ վաճառքի է հանված, արժեքը՝ 36 հազար դրամ։

 

Մյուս կողմից տեսանյութում երևում են ճանապարհային նշաններ, որոնք Հայաստանում չկան։ Օրինակ՝ տեսանյութի ձախ վերևի հատվածում առկա նշանը ոստիկանության կողմից վերահսկվող տարածքի մասին է վկայում, նման նշան Հայաստանի երթևեկության նշաններում առկա չէ։

Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) գրել էր, թե երևացող մյուս նշանը՝ P-ն, որը վճարովի կայանման նշան է, ունի լրացուցիչ տեղեկատվական վահանակ (օրինակ՝ վճարովի, ժամանակային սահմանափակում կամ հատուկ պայմաններ), որը ևս Հայաստանում չկա։

Այսպիսով, պնդումը, թե տարածվող տեսանյութը նկարահանվել է Հայաստանում, սխալ է։

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am