Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ. — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ.

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ.

Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ալ-Շեյխլիի հետ:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են եղել Հայաստանի եւ Իրաքի միջեւ փոխգործակցության շարունակական զարգացման համար: Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ալ-Շեյխլին նշել է, որ Հայաստանի ու Իրաքի միջեւ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչն արտահայտվում է նաեւ մի շարք համաձայնագրերի եւ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

Երկուստեք նշվել է, որ արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակում երկու երկրները մեծապես կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ այն կարեւորագույն պայման է պետությունների բարգավաճման եւ փոխշահավետ համագործակցության համար:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը, ինչպես նաեւ Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործունեությանն ուղղված ծրագրերի ակտիվացում։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Սարգիս Խանդանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ.