Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ

Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ
Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Անվանակոչման նպատակն է արժևորել Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մաեստրոյի և երգչախմբի գործունեության համար. «Հարգելի պարոն Չեքիջյան, հարգելի մաեստրո՝ իմ խոնարհումը Ձեր առաջ, Ձեր գործունեության առաջ։ Մենք շատ ենք խոսում արժեքների և արժեքահեն հասարակության մասին, և աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է։ Եվ պատահական չէ ամենևին, որ Հայաստանի Հանրապետությունը, ի ճանաչումն այդ վաստակների, Ձեզ շնորհել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այն ինչ որ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց»։

Խոսելով արվեստի-մշակույթի և մարդու հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ չի պատկերացնում մշակույթ, արվեստ, որը մարդու համար չէ։ «Այդքան ասում ենք՝ բարեկեցություն, ի՞նչ է այդ բարեկեցությունը։ Ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ մարդը մշակույթին հասանելիություն չունի։ Ասում ենք՝ մարդը խմելու ջրին, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չէ, դա գոյատևման մակարդակ է։ Իմ ընկալմամբ՝ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթին, և ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնել, որ այդ հասանելիությունը Կառավարության քաղաքականությունների արդյունքում կապահովվի։

 

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։ Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ: Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ
Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ
Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ