Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Վահագն Ալեքսանյան տեսանյութ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Վահագն Ալեքսանյան տեսանյութ

Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել կուսակցության նախընտրական ցուցակի ձևավորման և վարչապետի թեկնածուի ընտրության գործընթացից։

Ալեքսանյանի խոսքով՝ ՔՊ-ն անցնում է ներկուսակցական փրայմերիզի առաջին փուլը, որտեղ ձևավորվել է կուսակցության առաջին 50-յակը։ Նա շեշտեց, որ ցուցակը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին՝ պահպանելով գենդերային քվոտաները։

 

«Փաստացի մեր պատվիրակները հիմա ընտրում են դասավորվածությունը... ով ավելի շատ ձայն է հավաքել, ըստ հավաքած ձայների՝ այդ 50 հոգին դասավորվում են այդ 50-ի մեջ»,- նշեց պատգամավորը։

Ալեքսանյանը սա հակադրեց այլ կուսակցությունների գործելաոճին. «Այդտեղ մի հոգի նստած, թուղթը ձեռքին, լսում է, թե այնտեղից ինչ են ասում պագոնավոր ձյաձյաները՝ ԿԳԲ-ի, ու գրում է՝ այս մեկը՝ առաջին, այս մեկը՝ երկրորդ...»։

Հարցին, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, Ալեքսանյանը պատասխանեց. «Իմ ընկալմամբ՝ այստեղ կա բացահայտ ֆավորիտ՝ Նիկոլ Փաշինյանը»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին և նրա հնարավոր արտաքին կապերին՝ Ալեքսանյանը կասկածի տակ դրեց դրանց արդյունավետությունը. «Բրիտանիայում իր բիզնեսները սանկցիաների տակ են, Ֆրանսիայում իր նկատմամբ, եթե չեմ սխալվում, կա մեղադրանք փողերի լվացման գործով... Այդ ո՞ր եվրոպական երկրի մասին եք խոսում, որ ինքը լավ հարաբերություններ ունի»։

Նա նաև հավելեց, որ ընդդիմադիր ուժերը միլիոններ են ծախսում AI-ով (արհեստական բանականություն) գեներացված քոնթենտի և սոցիալական ցանցերի գովազդների վրա, բայց, ըստ նրա, «միևնույն է՝ ընտրությունները պարտվելու են»։

Ալեքսանյանը վստահություն հայտնեց, որ սահմանադրական հանրաքվեի դեպքում ՀՀ քաղաքացիները կողմ կքվեարկեն։ 

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Վստահություն ունեմ, որ ՀՀ քաղաքացին կողմ կքվեարկի հանրաքվեին. Վահագն Ալեքսանյան տեսանյութ