Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Հայկ Կոնջորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Հայկ Կոնջորյան

Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Հայկ Կոնջորյան

Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Կոնջորյան

Ուզում եք, որ Հայաստանը տանեք, դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար Հայաստանը տանի, մատաղ անի ու դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանին, և ձեզ էլ վճարի ձեր բաժինը, և ժողովրդի ճակատագիրն էլ որպես մանրադրամ դնեն ձեր ձեռքը: Դա է ձեր ուզածը: Ի՞նչ ազգային արժեք: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով խորհրդարանական ընդդիմության քննադատություններին:

«Երբ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ Միութենական պետության մաս, երբ ձեր սիրած Վիտալի Բալասանյանն ասում է՝ այո՛, Հայաստանը պետք է դառնա Միութեանական պետության մաս, երբ ձեր սիրելի Վարդան Ղուկասյանն ասում է՝ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության մաս, դա ի՞նչ է:

Էդ ուզում էիք Հայաստանի գլուխը ուտե՞լ, հետո ուզում եք հայ ժողովրդի զավակներին ուղարկել թնդանոթի միս դառնալո՞ւ ուրիշների սանձազերծած պատերազմում: Ուզում եք, որ հայ ժողովրդի զավակները խաղաղ չապրե՞ն սեփական երկրում: Ուզում եք՝ ուրիշների սանձազերծած պատերազմի սպանդանոցի մեջ մտցնե՞ք հայ ժողովրդի զավակներին: Դրա համա՞ր հանգիստ չունեք, որ այս երկու տարի է՝ կրակոցից զոհ չունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերի՝ մեծամասնություն ունենալու հավանականությանը՝ Կոնջորյանը հայտարարեց. «Ես վստահ եմ, որ այդպիսի բան չի լինելու, բայց եթե հանկարծ այս ընդդիմությունը Հայաստանում մի անգամ էլ իշխանություն զավթի, դա ոչ միայն բերելու է արտաքին պատերազմի, դա բերելու է նրան, որ նույն քոչարյանասերժական օլիգարխիական բանդիտների հրոսակախմբերը ներքին խժդժություններ են սանձազերծելու ամբողջ Հայաստանում:

Պատկերացնո՞ւմ եք՝ 8 տարվա մեջ ինչքան ախորժակ է կուտակվել, 8 տարվա մեջ ինչքան բան չի թալանվել, որ այս մարդիկ գալու են, իրենց երախով փորձելու են թալանել, ծվեն-ծվեն են անելու էս երկիրը»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ավելի շատ նորություններ

  1. Ուզում եք՝ ՀՀ-ն դնեք երաշխավորի ձեռքի տակ, հետո երաշխավորն իր ուզած օրն իր շահերի համար մատաղ անի. Հայկ Կոնջորյան