Էդգար Ղազարյանը շարունակում է ներողություն խնդրել փոխհատուցում վճարել ինձանից և հերքել իր ասածները:
«Ես՝ Էդգար Ղազարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից. «11.12.2023թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում տեղադրել եմ «STAND UP Էդգար Ղազարյանից. Ոսկե հորթը» վերնագրով տեսանյութ, որը վերաբերում է պարոն Սիմոնյանին։ Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։ «Ես` Էդգար Ղազարյանս, զրպարտել եմ Ալեն Սիմոնյանին. «11.12.2023թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում տեղադրել եմ «STAND UP Էդգար Ղազարյանից. Ոսկե հորթը» վերնագրով տեսանյութ, որը վերաբերում է Ալեն Սիմոնյանին։ Հայտնում եմ, որ տեսանյութում իմ կողմից ներկայացված փաստերը զրպարտում են պարոն Սիմոնյանին և չեն համապատասխանում իրականությանը»։
Ալեն Սիմոնյան
Տեսադարան
