Քաղաքացին պետության ղեկավարի հետ բառավեճի մեջ է մտնում, որովհետև վախենալու բան չունի. Արեգ Դանագուլյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Քաղաքացին պետության ղեկավարի հետ բառավեճի մեջ է մտնում, որովհետև վախենալու բան չունի. Արեգ Դանագուլյան

Քաղաքացին պետության ղեկավարի հետ բառավեճի մեջ է մտնում, որովհետև վախենալու բան չունի. Արեգ Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի(MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը սոցցանցի իր էջում գրել է.

«2001 թիվ: Քաղաքացին պետության ղեկավարին դիմում է «բարև Ռոբ» արտահայտությամբ: Նրան քարշ են տալիս զուգարան, և ծեծելով սպանում: Միակ լրագրողը որը փորձում է հետաքննել այս սպանությունը ինքը ենթարկվում է մահափորձի, նռնակի պայթյումից ծանր վիրավորվում է, և ստիպված է լինում լքել Հայաստանը:

2026 թիվ: Քաղաքացին տրանսպորտում հանդիպելով պետության ղեկավարին առանց տատանվելու մտնում է նրա հետ երկար բառավեճի մեջ: Որովհետև լավ գիտի որ իրեն օրենքը պաշտպանում է ու որ ինքը վախենալու բան չունի: Վերջում, ենթարկվելով վարչապետի կողմից անարժան արտահայտությունների, հպարտ կեցվացքով հեռանում է:

Նույն օրը պետության ղեկավարը հրապարակային կերպով ներողություն է խնդրում իր անարժանավայել վարքի համար:

Սա երևի առաջին անգամ է Հայաստանի 3000+ պատմության մեջ երբ երկրի ղեկավարը անհատ քաղաքացուց հրապարակավ ներողություն է խնդրում:

«Յա, խի կարծում ես Նիկոլը անկեղծորեն ա՞ ներողություն խնդրում: Ինքը ըդամենը քվեների մասին ա մտածում...»:

Ես չճանաչեալ զվարչապետ ինչ կկամենայ ի խորոց սրտի: Բայց անգամ եթե այսպես է, ապա դա Է՛Լ ավելի լավ է: Որովհետև դա նշանակում է որ սխալն ընդունելն ու ներողություն խնդրելը Հայաստանում այլևս զապադլո չէ, այլ արժանի վարքի բնութագիր: Որը քվե կբերի, այլ ոչ թե կտանի: Դա խոսում է հասարակության ընթացիկ զարգացման մասին:
«Ախր ինչքան կարելի ա նախկիններով արդարաց...»:

Ես ոչմեկին չեմ արդարացնում: Արցախցուն «փախած» անվանելը անընդունելի է, և Նիկոլը շատ ճիշտ է անում որ ներողություն է խնդրում ասածի համար:
Ես ընդամենը մատնանշում եմ թե ինչ էինք, ու ինչ դարձանք:

Սա կոչվում է երկիր: Սա կոչվում է ժողովրդավարություն: Կներեք սիրելի երևանցի նվնվներ որ ձեր քաղցր լացը հարամ եմ անում»։

 

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  4. HayDalek уходит из блогинга
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  2. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  3. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  4. Арман Царукян стал чемпионом RAF
  5. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1
  6. Амоян одержал первую победу на чемпионате мира
  7. В центре Еревана пыль превышала норму пять дней подряд
  8. Армения нанесёт на карту рудники, подземные воды и леса до 2031 года

В чемпионате Армении по баскетболу сыграют клубы из пяти стран

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքացին պետության ղեկավարի հետ բառավեճի մեջ է մտնում, որովհետև վախենալու բան չունի. Արեգ Դանագուլյան