Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ  Միրզոյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․Արարատ  Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ․

«Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։

Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով տարեցտարի բազմապատկվում և բազմազանեցվում են ամբողջ երկրի տարածքում կազմակերպվող միջոցառումները։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ դրանց շարժիչ ուժն ու առանցքը հայ երիտասարդությունն է։

Խորհրդանշանական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի՝ Հայաստանի համար։ Այդպիսով, կարժևորվի և կընդգծվի երիտասարդների ներուժի կարևորությունը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացներում:

Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը: Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը: Մեր երկիրը ﬔծ եռանդով և խանդավառությամբ պատրաստվում է՝ Խաղերի հոբելյանական 10-րդ թողարկումը ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ակնկալիքներին համահունչ լավագույնս կազմակերպելու նպատակով:

Համոզված եմ, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակն այս տարի նույնպես լայն արձագանք կգտնի հայ հասարակության շրջանում՝ առավել ամրապնդելով ֆրանսերենի և ֆրանկոֆոն արժեքների դիրքերը Հայաստանում:

Բարի երթ եմ մաղթում երկամսյակին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կառույցներին ու անհատներին, որոնց ջանքերով այս գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի է կոչվում»։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Արարատ Միրզոյան