Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ

Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ
Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ

Սամվել Կարապետյանի կուսակիցներից մեկն այս կիրակի օրով «ուժեղ» սուտ է հորինել, որը ցավոք, տարածվում է նաև որոշ լրատվամիջոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող:

Շատ կտխրե՞ք, որ ասեմ  նախարար Անահիտ Ավանեսյանի` ոլորտի կառավարման այս շրջանում  Մեղրիի ԲԿ-ում  կտեղադրվի ժամանակակից ԿՏ սարք, կբացվի հեմոդիալիզի ծառայություն, մինչև մայիս կներդրվի շտապօգնության նոր որակի ծառայություն, կառուցվում  է դիահերձարանի մասնաշենքը, սարքավորումներով հագեցել են գրեթե բոլոր բաժանմուքները, մեկ ծնունդի դիմաց փոխհատուցվող գումարը, ի տարբերություն այլ համայնքների, Մեղրիի պարագայում փոխհատուցվում է 2 գործակցով (2х):

Ի դեպ, նոր բուժկենտրոն ենք նախատեսում կառուցել Գորիսում, առաջիկայում կբացենք Սիսիանի մարզային նշանակության ԲԿ-ն, Կապանում վերանորոգման փուլում է պոլիկլինիկան, Կապանի ԲԿ-ն հագեցվել է նոր ԿՏ-ով , առաջիկայում կունենա մամոգրաֆի կաբինետ և այդպես շարունակ...

Ավելին` այս տարի շահագործման կհանձնվեն համայնքային 29 ամբուլատորիաներ, որոնք գրեթե կապ չեն ունենալու «գյուղի ամբուլատորիա» ասված մինչ այժմ մեր տեսածի հետ։

Հարգելի´ ընդդիմախոսներ, չարախնդալու առիթ չե՞ք գտնում:

Դուք` չգիտեմ, բայց մեղրեցիներս լավ ենք հիշում ոչ վաղ անցյալի Մեղրի ԲԿ-ի «կառավարման էպոխան»»,-նշել է նա:

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ