Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ Արմեն Ղազարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ Արմեն Ղազարյան

Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ Արմեն Ղազարյան

Մարտի 19-ին տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հինգերորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Ինչպես հայտնել է ՆԳՆ-ն, քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացին, այդ թվում՝ կարճաժամկետ վիզաների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերին։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի հիմնական փուլերը՝ երկխոսության մեկնարկից մինչև Գործողությունների ծրագրի ստացումը և դրա իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական կողմին տրամադրված Գործողությունների ծրագրի բովանդակությանը՝ ընդգծելով սահմանված հենանիշները և դրանց կատարման շրջանակում իրականացվող օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Կարևորվել են փաստաթղթերի անվտանգության բարձրացման նպատակով պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով իրականացվող ծրագրերը, միգրացիայի և սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև ապաստանի համակարգի թվայնացման գործընթացը։

Իրավապահ ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում Արմեն Ղազարյանը նշել է, որ իրականացվող փոփոխությունները միտված են ոչ միայն համակարգի վերակազմակերպմանը, այլև ոստիկանության գործունեության ժամանակակից չափանիշների ներդրմանը։

Ներքին գործերի նախարարությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ որդեգրել է համակարգված մոտեցում՝ ընդգծել է փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. HayDalek уходит из блогинга
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. В Ереванской опере откроют новый концертный зал
  3. У мэрии Еревана появится ИИ-двойник
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  6. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  7. Арман Царукян стал чемпионом RAF
  8. Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Амоян одержал первую победу на чемпионате мира

Ավելի շատ նորություններ

  1. Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ Արմեն Ղազարյան